Սուխոյը փորձարկել է «ՊԱԿ-ՖԱ» կործանիչի չորորդ նախատիպը

Դեկտեմբերի 12-ին Ամուրի Կոմսոմոլսկ քաղաքի Սուխոյի ավիագործարանում առաջին անգամ փորձարկվել է ռուսական հինգերորդ սերնդի «ՊԱԿ-ՖԱ» կործանիչի չորորդ նախատիպը։ Այս մասին տեղեկացնում է «Սուխոյի» պաշտոնական կայքը։

Սուխոյ «ՊԱԿ-ՖԱ» Թ-50

Կործանիչի օդաչուն եղել է Ռուսաստանի հերոս Սերգեյ Բոգդանը, ով 40 րոպե թռիչքից հետո վայրեջք է կատարել գործարանի օդնավակայանում: Թռիչքի ժամանակ փորձարկվել է ինքնաթիռի կայունությունը և շարժիչների աշխատանքը:

«ՊԱԿ-ՖԱ»-ի ինքնաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել 2010 թ. հունվարի 29-ին և երեք փորձնական ինքնաթիռները մինչ այժմ կատարել էին 200-ից ավել թռիչք: Հայտնի է, որ ստուգվում են ինքնաթիռի թռիչքային կարողությունները, հակաշտոպորային հատկությունները, ռադիոէլեկտրոնային սարքավորումները։ Ենթադրվում է, որ առաջիկայում սկսվելու են նաև սպառազինության փորձարկումները։

Նախատեսվում է, որ «ՊԱԿ-ՖԱ»-ն կփոխարնի նախորդ սերնդի ՄիԳ-29 և Սու-27 տիպի կործանիչներին: Նախնական պլանների համաձայն` առաջին ինքնաթիռները շարք պիտի մտնեն 2015 թվականին, սակայն ըստ ամենայնի` այդ գրաֆիկն առնվազն 3-4 տարով կուշանա։

Աղբյուր՝ Սուխոյ պաշտոնական կայք

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *