Վաղը՝ դեկտեմբերի 14-ին, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի՝ Տավուշի մարզի Կայանավան գյուղի հատվածում նախատեսված է ԵԱՀԿ հերթական դիտարկումը։
Այդ մասին «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Ժիրի Աբերլեն և Եվգենի Շարովը։
Ադրբեջանի տարածքից դիտարկումը կվարեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, անձնական օգնական Վիլյամ Պրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը դիտարկումը կանցկացնեն։