Դեկտեմբերի 11-ին ՊԲ շտաբում ԼՂՀ բարձրաստիճան սպայական կազմի մասնկացությամբ անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որը ղեկավարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Այդ մասին նշված է ԼՂՀ ՊՆ պաշտոնական կայքում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակային ընթացիկ խնդիրներին, նախապատրաստվող ուսումնական փուլի անելիքներին, գալիք բանակային տարվա գործունեության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր: