Հնդկաստանն իրականացրել է միջուկային լիցք կրելու ունակ, մինչև 700 կմ հեռահարությամբ «Ագնի-1» բալիստիկ հրթիռի փորձարկումը։ Այդ մասին այսօր հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից։
«Ագնի-1»-ի նախորդ փորձարկումներն անցկացվել են ընթացիկ տարվա հուլիսին և 2011 թվականի դեկտեմբերին։
«Ագնի» դասի հրթիռներն արտադրվում են Հնդկաստանի ՊՆ կողմից իրագործվող կառավարվող հրթիռների արտադրության համալիր ծրագրի շրջանակներում։
Աղբյուր. АРМС ТАСС