Թուրքիան հարվածել է PKK-ին իր տարածքում և Իրաքի հյուսիսում

Հուլիսի 11-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը կործանիչները հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դիրքերին երկրի հարավարևելյան Մարդին և Հաքքարի նահանգներում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 11 զինյալ:

Հուլիսի 10-ին Թուրքիայի օդուժը հարվածել է նաև PKK-ի զինյալների՝ Իրաքի հյուսիսային Ավաշին-Բասյան շրջանում տեղակայված դիրքերին: Ըստ թուրքական աղբյուրների՝ «շարքից հանվել է» 3 զինյալ, ԴՇԿ տիպի գնդացիրի դիրք:

Նշենք, որ քուրդ զինյալների կորուստների մասին թուրքական կողի տեղեկություններին պետք է վերապահումով մոտենալ, որովհետև այդ թվերը կարող են միտումնավոր կերպով ուռճացված ներկայացվել, կամ նաև ընդգրկել քուրդ քաղաքացիական անձանց:

Վերջին շրջանում Թուրքիայի ուժայինները քրդերի դեմ ինտենսիվացրել են գործողությունները թե՛ երկրի ներսում, թե՛ Իրաքի հյուսիսում: Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *