Հարավային ռազմական շրջանի 400 մոտոհրաձիգ վարժանքներ է անցկացնում Ստավրոպոլում

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Ստավրոպոլում տեղակայված մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները վարժանքներ են անցկացնում «Նիկոլո-Ալեքսանդրովսկի» ուսումնա-մարզական համալիրում։ Վարժանքներին ներգրավվել է 400 զինծառայող, 30 միավոր զինտեխնիկա։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների ընթացքում զինծառայողները սովորելու են կրակ վարել ստորաբաժանումների կազմում, յուրացնելու են պաշտպանությունում, հարձակվելիս և երթի ընթացքում մարտ վարելու, տեղանքը հետախուզելու հմտություններ։ Կրակը վարելու են գիշերային և ցերեկային ժամերին։

Ռուսաստանի զինված ուժերի ՄՏ-ԼԲՄ զրահափոխադրիչ

Ռուսաստանի զինված ուժերի ՄՏ-ԼԲՄ զրահափոխադրիչ

Պայմանական հակառակորդի զրահատեխնիկան և կենդանի ուժը զինծառայողները խոցելու են ՄՏ-ԼԲՄ զրահափոխադրիչների սպառազինությամբ (МТ-ЛБM), ավտոմատներով, գնդացիրներով, նռնականետներով, նռնակներով։

Միաժամանակ մեխանիկ-վարորդները յուրացնելու են սահմանափակ տեսանելիության պայմաններում դժվարանցանելի տեղանքներ հաղթահարելու հմտություններ։

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ից հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) պլանային ստուգումների շրջանակներում տագնապով ոտքի են հանվել ՀՌՇ՝ Չեչնիայում տեղակայված 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի շուրջ 1000 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *