2014-ին Ուկրաինայում անցում կկատարվի պայմանագրային ծառայությանը

2014 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի ԶՈՒ-ում անցում կկատարվի պայմանագրային ծառայությանը։

Այդ մասին Լեհաստանի իր գործընկեր Թոմաշ Սեմոնյակի հետ հանդիպումից հետո Օդեսայում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դմիտրի Սալամատինը։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարները քննարկել են ուկրաինա-լեհական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, ստորագրվել է 2013 թվականին կոդիֆիկացիայի մասին համաձայնագիր։

Աղբյուր. УКР информ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *