ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը մտադիր է 2013-ին Ղրղըզստանում հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնել, որոնց նպատակն է ահաբեկչության դեպքում ճգնաժամային իրավիճակներում բանակային և հատուկ իրավապահ ստորաբաժանումների փոխգործակցության զարգացումը։
Այդ մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը և հավելել, որ կոնկրետ ահաբեկչական խնդիրների լուծման համար արդյունավետ է բանակային հետախուզության, հատուկ ծառայությունների ու ներքին զորքերի գործողությունների համադրումը։
Նովիկովը նաև նշել է, որ ներկայումս պատրաստ է ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի՝ ԱՊՀ երկրների համագործակցության 2014-2016 թվականների ծրագրի նախագիծը։
Աղբյուր. РИА НОВОСТИ