Հուլիսի 4-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Պաշտպանության բանակի տեղակայման հարավային ուղղությամբ կիրառել է նաև TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Նույն օրը հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև տարբեր տրամաչափի ականանետներ:
Պաշտպանության բանակից «ադրբեջանական կողմին նախազգուշացնում [են], որ պատասխանը լինելու է անհամարժեք»:
TR-107 ՀԿՌՀ
- Տրամաչափը՝ 107 մմ,
- Հեռահարությունը,
- առավելագույնը՝ 11+ կմ,
- նվազագույնը՝ 3 կմ,
- Հրթիռների քանակը՝ 12,
- Մարտագլխիկի զանգվածը՝ 8,4 կգ