Ավարտվել են ՀՀ ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները

Հուլիսի 4-ին Երևանում ամփոփվել են «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի համայնքային քննարկումները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քննարկմանը

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցում է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի քննարկմանը

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ անցկացված քննարկումների շրջանակում հասարակական կազմակերպության անդամները եղել են հանրապետության մարզկենտրոններում, հանդիպել տեղի բնակչության հետ և ներկայացրել ծրագրերը, դրանց պայմանները, ընձեռվող հնարավորություններն ու առավելությունները:

Երևանում կայացած ամփոփիչ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նախարարը ծանոթացել է առաջարկվող ծրագրերի վերաբերյալ տեսակետներին և կարծիքներին, պատասխանել հանդիպման մասնակիցների հարցերին:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համայնքային քննարկումների ընթացքում բարձրաձայնված առաջարկություններն ու կարծիքները ևս կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն՝ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *