ՊԲ. Ադրբեջանի զինուժի կրակոցներից Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել

Հուլիսի 4-ին Արցախի զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

  • Ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ),
  • Ժամը 12:45-12:55-ի սահմաններում նույն արևելյան ուղղությամբ թշնամին կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (ՍՊԳ-9՝ 3 արկ),
  • Ժամը 13:35-ին հարավային ուղղությամբ թշնամին կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ),
  • Ժամը 19:10-ին նույն ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ),
  • Ժամը 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը TR-107 տիպի համազարկային կրակի հրթիռային կայաններով 5 արկ կրակել է հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ձեռնարկել են պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին:

ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Պաշտպանության բանակը կատարվածի հետևանքների ողջ պատասխանատվությունը դնում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *