ՌԴ Քննչական կոմիտեի՝ Ինգուշեթիայի հարցերով վարչությունից հայտնել են, որ այսօր ժամը 08։00-ի սահմաններում Ինգուշեթիայի Դոլակովո բնակավայրում անհայտ անձինք կրակել են իրավապահների ուղղությամբ։ Պատասխան կրակից հարձակումն իրականացրած անձինքն սպանվել են։
Նրանց ինքնությունները ճշտվում են։
Իրավապահների և խաղաղ բնակչության շարքերում տուժածներ չկան։
Դեպքի վայրում հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգներ, ինքնաշեն պայթուցիկներ և տարբեր տրամաչափի պարկուճներ։
Աղբյուր. РИА НОВОСТИ