ՌԴ պաշտպանության նախարարությունում վերաբացվել է մարտական պատրաստության գլխավոր վարչությունը

ՌԴ ՊՆ-ում վերստեղծվել է մարտական պատրաստության գլխավոր վարչությունը, որի հիմնական նպատակներից են միջզորատեսակային զորամիավորումների մարտական պատրաստության մակարդակի բարձրացումը և ռազմական ոլորտում համապատասխան մարմինների գործունեության համակարգումը։

Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Արկադի Բախինը։
Վարչության ղեկավարի պաշտոնն առայժմ թափուր է։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ նման մտադրության մասին բարձրաձայնել էր ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը։

Մարտական պատրաստության գլխավոր վարչությունը ՌԴ ՊՆ-ում կազմալուծվել է 2010-ին։ Այդ որոշումը ժամանակին բացատրվում էր զորքերի կառավարման հիմնական գործառույթները ՌԴ Գլխավոր շտաբին փոխանցելու անհրաժեշտությամբ։

Արկադի Բախինը այսօր հայտարարել է նաև, որ համակարգելու է ՌԴ ռազմական ոստիկանության գործունեությունը։ Նա նշել է, որ ՌՈ ձևավորման նպատակը Ռուսաստանում պահակապարեկային, կայազորային ծառայության կազմակերպման գործում պրոֆեսիոնալ մասնագետների ներգավումն է։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ ՌՈ Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Նեչաևը նոյեմբերի 19-ին հայտարարել էր, որ ռազմական ոստիկանության համակարգն Ռուսաստանում ձևավորված է և գործում է:

Աղբյուրներ. РИА НОВОСТИ
РИА НОВОСТИ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *