Դեկտեմբերի 9-ի երեկոյան Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում զինված չորս անհայտ անձինք թափանցել են Դաղստանի Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Հաջի Ջաբատիրովի բնակարան և կրակել նրա ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից փոխգնդապետը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Չարագործները բնակարանից նաև 20 հազար ռուբլի արժողությամբ ոսկյա իրեր են հափշտակել և դիմել փախուստի։
Աղբյուր. ИА REGIONS.RU