Ինչպես հայտնում է NEWS.am-ը, դեկտեմբերի 7-ին Երևանի մայրաքաղաքային գնդի պայմանագրային զինծառայող է սպանվել: Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը և հավելել, որ սպանությունը զորամասի ներսում չի կատարվել։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչները։
Սպանվածի ինքնությունը կամ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։