Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի Ալագյազ ուսումնամարզական համալիրում մեկնարկել են բազայի տանկային ստորաբաժանումների դաշտային պարապմունքները, որոնց ընթացքում տանկիստները գործնականում ձեռք կբերեն մարտավարական տարբեր գործողություններ կատարելու, պայմանական հակառակորդի թիկունքում խուսանավելու և այլ հմտություններ։
Վարժանքների ընթացքում Տ-72 տանկերի անձնակազմերը կանցկացնեն մարտական մեքենաների վարման, ինչպես նաև մոտոհրաձիգների և հրետանավորների հետ համատեղ անցկացվող կրակային պատրաստության պարապմունքներ։
Աղբյուր՝ http://function.mil.ru/news_page/world/more.htm?id=11512468@egNews