Թուրքիայում զինուժի շուրջ 700 զինծառայողի թունավորման համար ձերբակալվել է 24 մարդ

Հունիսի 17-ին Թուրքիայի զինուժի՝ արևմտյան Մանիսա նահանգում տեղակայված 1-ին հետևակային բրիգադի զորանոցներից մեկում 731 զինծառայող մոտ սննդային թունավորման դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի Մանիսա նահանգում տեղակայված ԶՈւ ստարաբաժանումներից մեկում 1 ամսվա ընթացքում սննդից թունավորման 2 դեպք է արձանագրվել

Թուրքիայի Մանիսա նահանգում տեղակայված ԶՈւ ստարաբաժանումներից մեկում 1 ամսվա ընթացքում սննդից թունավորման 2 դեպք է արձանագրվել

Դեպքի առթիվ Թուրքիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել զորանոցին սննդամթերք մատակարարող ընկերության նկատմամբ: Հունիսի 19-ին Մանիսայի նահանգապետը հայտարարել է, որ գործի քննության արդյունքում ձերբակալվել է ընկերության 24 աշխատակից: Հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Ըստ նահանգապետի՝ ներկայում հիվանդանոցում դեռևս բուժում է ստանում Թուրքիայի ԶՈւ 17 զինծառայող:

Նշենք, որ Մանիսա նահանգի զինված ուժերի նույն ստորաբաժանումում սննդամթերից թունավորման դեպք է արձանագրվել մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 23-ին: Այդ ժամանակ թունավորվել է մոտ 350 զինծառայող, բացի այդ, զինծառայողներից մեկը մահացել է թունավորման հետևանքով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *