2017-ի հունիսին Թուրքիայի ցամաքային զորքերին կհանձնվի տեղական արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների արձակման 1 կայան և կայանի համար նախատեսված 8 հրթիռ:
Այս մասին հունիսի 9-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Համալիրները թուրքական զինուժին մատակարարվել են մինչև հունիսի 2-ը: Ներկայում մինչև հունիսի վերջ նախատեսվումէ դրանք ընդգրկել ցամաքային ուժերի սպառազինությունում:
Ըստ գործակալության՝ ցամաքային զորքերը և ռազմածովային ուժերը միջին հեռահարության հակատանկային համակարգերով համալրելու համար այս տարի նախատեսվում է կնքել OMTAS հրթիռների սերիական արտադրության պայմանագիր:
Նշենք, որ դեռևս այս տարվա մարտին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնել են OMTAS հակատանկային հրթիռներ:
Թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը.
- Թիրախի խոցման առ. հեռահարությունը`4 կմ
- Նվազագույն հեռահարությունը՝ 0,2 կմ
- Տրամաչափը 160 մմ
- Զանգվածը՝ 35 կգ