Թուրքիայի ցամաքային զորքերը ստացել են տեղական հակատանկային հրթիռներ

Մարտի 28-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ԶՈւ ցամաքային զորքերի սպառազինությանը հանձնել են թուրքական արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռներ:

Թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռների մարտավարատեխնիկական բնութագիրը.

  • Թիրախի խոցման առ. հեռահարությունը`4 կմ
  • Նվազագույն հեռահարությունը՝0,2 կմ
  • Տրամաչափը 160 մմ
  • Զանգվածը՝ 35 կգ

Նշենք, որ թուրքական զինուժը արդեն այլ զորատեսակներում կիրառում է նշված հակատանկային հրթիռները, ինչպես նաև նույն սերիայից՝ ավելի հեռահար UMTAS հրթիռները:

Նշված հրթիռներն կիրառվում են թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ների սպառազինությունում: UMTAS հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով:

  • Խոցման առավելագույն հեռահարությունը՝ 8000 մետր է,
  • Նվազագույնը՝ 500,
  • Տրամաչափը՝ 160 մմ,
  • Երկարությունը՝ 1800 մմ,
  • Զանգվածը՝ 37,5 կգ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *