«Դուշանբե. հակաահաբեկչություն» զորավարժությանը ներգրավվել են նաև Տու-22Մ3 ռմբակոծիչներ

Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների «Դուշանբե. հակաահաբեկչություն-2017» զորավարժությանը մասնակցելու համար տեղափոխել են ՌԴ Նովոսիբիրսկի մարզի «Տոլմաչևո» օդանավակայան:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում. (արխիվ)

Հեռահար ռմբակոծիչները Նովոսիբիրսկի մարզ են տեղափոխվել Կալուգայի մարզի «Շայկովկա» ավիաբազայից:

Զորավարժության սցենարի համաձայն՝ զույգերի կազմում ռմբակոծիչների անձնակազմերը հարվածելու են զինված խմբավորումներին «Հարբ» լեռնային զորավարժարանում, որը աֆղանա-տաջիկական սահմանից 15 կմ հեռավորության վրա է:

Հարվածների համար օգտագործվելու են 250 կգ-ոց բեկորաֆուգուսային հրթիռներ: Զորավարժության անցկացման տարածքում ստեղծվել է նաև ավիացիայի կառավարման կետ, որը օգնելու է թիրախների նշագծմանը:

Ավելի վաղ զորավարժությանը մասնակցելու համար Տաջիկստան էին տեղափոխվել ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ 

Զորավարժությանը ռուսաստանյան կողմից մասնակցում է շուրջ 2000 զինծառայող և ավելի քան 300 միավոր տեխնիկա, այդ թվում նաև 30 ինքնաթիռ և ուղղաթիռ:

«Դուշանբե հակաահաբեկչություն 2017» զորավարժությունը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է: Զորավարժության ակտիվ փուլը մեկնարկել է մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ 2015-ի հոկտեմբերից Ռուսաստանը օդուժը, Սիրիայի կառավարության թույլտվությամբ, կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Հարվածների համար կիրառվում են նաև Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *