Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմի «Սամում» հրթիռային նավը, «Ռ-239» և «Ռ-60» հրթիռային կատերները վարժանքների ընթացքում հրթիռային հարվածներ են հասցրել պայմանական հակառակորդի նավերին։
Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Վարժանքների ընթացքում խաղարկվել են նաև կապի հաստատման, մանևրելու, ինչպես նաև հակառակորդի օդային հարձակման միջոցներից պաշտպանվելու գործողություններ։
Վարժանքներին ներգրավվել են նաև Սու-30ՍՄ կործանիչներ, և Սու-24Մ ճակատային ռմբակոծիչներ, Բե-12 երկկենցաղ ինքնաթիռներ։