Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ մի քանի երկիր «Յալգուզագ» (Yalquzaq) դիպուկահար հրացաններ են պատվիրել: Սակայն նախարարը պատվիրատու երկրների, մատակարարման ծավալների և ժամկետների մասին չի մանրամասնել:
Yalquzaq ինքնաձիգը հավաքվում է Ադրբեջանում: Հրացանի փակաղակը սահող է: Հրացանի փամփուշտը ՆԱՏՕ-ի 7.62х51 տրամաչափի է: Պահեստատուփում տեղավորվում է 10 փամփուշտ:
- Կրակի արդյունավետ հեռահարությունը՝ մինչև 1000 մ,
- Քաշը դատարկ փահեստատուփով՝ 7,1 կգ,
- Կրակի ինտենսիվությունը՝ 10-15 կրակ/րոպե,
- Տրամաչափը՝ 7,62 մմ։
Հրացանը լայն շրջանակներին է ներկայացվել 2013-ին: Դրանից հետո մի անգամ չէ, որ հայտարարվել է դրա մոտակա ժամանակաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի շարքերը համալրելու մասին: Յամեր Ջամալովի հավաստմամբ՝ հրացանները այժմ առկա են Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունում:
2 responses to “Ադրբեջանը հայտարարում է դիպուկահար հրացան արտահանելու մտադրության մասին”