Մայիսի 14-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մարմինը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
ՀՀ քննչական կոմիտեի 9-րդ կայազորային քննչական բաժնում Ա.Արշակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։
Քննության արդյունքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն։
[Լրացում] Մայիսի 16-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանի մահվան հանգամանքները:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):
Ձեռնարկվում են քննչական գործողություններ քրեական գործով ստացված նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ,նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական,դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։