Թուրքական ընկերությունն արդիականացրել է Ադրբեջանի ԶՈւ ՄԻ-17 ուղղաթիռ

Ստամբուլում անցկացվող IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արդիականացված Ադրբեջանի ԶՈւ Մի-17 ուղղաթիռի մասին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը. փոխանցում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Ադրբեջանի ԶՈւ Մի-17/8 ուղղաթիռը Թուրքիայում անցկացված «Ըշըք-2016» որոնողափրկարարական վարժանքներին

Թուրքական ընկերության կողմից արդիականացված ուղղաթիռը դեռևս չի ցուցադրվել։

Ավելի վաղ՝ ապրիլին, «Ասելսան»  ընկերությունը հայտարարել էր, որ սկսելու է ակտիվորեն մասնակցել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերի սպառազինությունում առկա «Մի» դասի ուղղաթիռների արդիականացնելուն: Այդ ժամանակ նաև նշվում էր, որ ընկերությունը արդիականցրել է «մեկ երկրի» պատկանող 1 միավոր ուղղաթիռ և վերադարձրել պատվիրատու երկրին։

«Մի» դասի ուղղաթիռների արդիակացումն իր մեջ ընդգրկելու է «Ասելսան» ընկերության նավիգացիոն համակարգեր, ինտերակտիվ քարտեզներ, ներքին կապի համակարգեր, ռադիոկապի սարքավորումներ և այլն:

Ավելացնենք, որ 2016 թ․ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում ընդգրկված Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական արտադրության Lahat հակատանկային կառավարվող հրթիռներով (արդիականցված ուղղաթիռների քանակը հայտնի չէ)։

Յավեր Ջամալովը հայտնել է նաև, որ ցուցահանդեսի շրջանակում Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության ձեռնարկությունների և «Ասելսանի» միջև ստորագրել է 4 հուշագիր:

Հուշագրերից երկուսը ստորագրվել է Ադրբեջանի ՌՆ գիտական հետազոտությունների ինստիտուտի հետ, իսկ մյուս երկուսը  Ադրբեջանի ՌԴ «Ջիհազ» և «Օպտիկա-Մեխանիկա» ձեռնարկությունների հետ:

Բացի, այդ, ըստ Ջամալովի հայտարարության՝ թուրքական «Օթոքար» ընկերության հետ ձեռք է բերվել Ադրբեջանում զրահամեքենաներ արտադրելու և վերանորոգելու պայմանավորվածություն։

Ստամբուլի ռազմարդյունաբերական ցուցահանդեսին տեղական այլ արտադրանքներից բացի Ադրբեջանը ներկայացրել է նաև ներկայացրել է իր «Թուֆան» MRAP զրահապատ մեքենան:

Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարարության «Թուֆան» զրահամեքենան Ստամբուլի IDEF ցուցահանդեսի ժամանակ

Ադրբեջանի ռազարդյունաբերության նախարարության «Թուֆան» զրահամեքենան Ստամբուլի IDEF ցուցահանդեսի ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *