Մայիսի 11-ին Թուրքիայում փորձարկել են տեղական արտադրության «Բորա» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Այս մասին իր թվիթերի էջում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Հրթիռը արձակվել է Սև ծովի մերձակայքում գտնվող Սինոպ շրջանից և պայմանական թիրախը խոցել հենց Սև ծովում:
Հրթիռային համակարգը առաջին անգամ ներկայացվել է 2017 թվականի մայիսի 9-ին՝ Թուրքիայում անցկացվող IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Համակարգը արտադրում է «Ռոքեթսան» ընկերությունը՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) հետ 2009 թ. կնքված համապատասխան պայմանագրով:
«Բորա» հթրիռային համակարգի համար նախագծվում է նաև արտահանման տարբերակ՝ նվազեցված հեռահարությամբ (Khan): Այս համակարգն առաջին անգամ ցուցադրվել է 2017 թ. Աբու Դաբիում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
Համակարգի մարտավարատեխնիկական բնութագիրը
-
Տրամաչափը — 610 մմ,
-
Երկարությունը — 7 մ / 7,2 մ,
-
Զանգվածը — 2500 կգ,
-
Մարտագլխիկի զանգվածը — 470 կգ,
-
Հեռահարությունը — 80-260 (KHAN` արտահանվող),
-
Հեռահարությունը — 80-360 (Bora),
-
Կրակի ինտենսիվությունը — 20 վյրկ,
-
Փողերի քանակը — 2: