Սաուդյան Արաբիան նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Սաուդյան Արաբիայի «Աբդուլազիզ արքայի անվան գիտատեխնիկական կենտրոնը» (KACST) հայտարարել է նոր Saqr-1 մարտավարական, հարվածային անօդաչու թռչող սարքի պատրաստման մասին: ԱԹՍ-ն կարող է կրել հրթիռներ և ռումբեր: Այս մասին հայտնում է սաուդյան Saudi Press Agency պետական գործակալությունը:

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr 1 անօդաչու սարքը

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr-1 անօդաչու սարքը

Նշվում է, որ անօդաչու սարքն ունի արբանյակային կապի համակարգ, որը ընդլայնում է ԱԹՍ-ի կիրառման հնարավորությունները:

Saqr-1 անօդաչուի թռիչքի հեռավորությունը գերազանցում է 2500 կմ-ը: ԱԹՍ-ն կարող է կրել հրթիռներ և ռումբեր,  որոնք ունեն լազերային համակարգերով նշանառություն: Դրանք էլ հնարավորություն են տալիս թիրախը խոցել 1,5 մետր շրջանային հավանական շեղումով: Սարքը ունի 24 ժամ անդադար թռչելու հնարավորություն, թռիչքի նորմալ (կրեյսերային) բարձրությունը 6000 մետր է:

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr-1 անօդաչու սարքը

Սաուդյան Արաբիայի արտադրության Saqr-1 անօդաչու սարքը

Ավելի վաղ՝ 2017 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում, Սաուդյան Արաբիան Չինաստանից  300 միավոր «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II)  հեռահար հետախուզական-հարվածային ԱԹՍ է պատվիրել, իսկ գործարքը գնահատվում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը աննախադեպ է պատմության մեջ:

Չինական ԱԹՍ-ն, սակայն, տեխնիկական նկարագրի որոշ հատկանիշներով գերազանցում է Saqr-1-ին: «Պտերոդակտիլ-2-ի» (Wing Loong II) անդադար թռիչքի հնարավորությունը 8 ժամով ավել է (32 ժամ է), իսկ առավելագույն բարձրությունը՝ շուրջ 3 կմ-ով (9 կմ):

Սրանցի բացի, նույն այցի ընթացքում երկու երկրները ներկայացնող ընկերությունները պայմանավորվել էին, որ Չինաստանն անօդաչու թռչող սարքերի հավաքման ենթակառուցվածքներ է ստեղծելու Սաուդյան Արաբիայի տարածքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *