Ուկրաինայում սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստազորի սպա

Մայիսի 11-ին Դոնեցկի շրջանի Նոր Լուգանսկ գյուղի մոտ մղած մարտերի ժամանակ սպանվել է Վրաստանի ԶՈւ պահեստազորի սպա։ Այս մասին վրացական Rustavi 2 հեռուստալիքին հայտնել են Ուկրաինայի ԶՈւ վրաստանցի զինծառայողները։ Ուկրաինական «Униан» լրատվական գործակալության տվյալներով՝ զոհվածի անունը Դավիդ Սիխարուլիձե էր։

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում վրաստանցի կամավորների հետ, (արխիվ)

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում վրաստանցի կամավորների հետ, (արխիվ)

Սիխարուլիձեն կամավորական ծառայության էր անցել Ուկրաինայի ԶՈւ «Այդար» 24-րդ առանձին գրոհային  գումարտակում: Աղբյուրի համաձայն՝ զինծառայողը սպանվել է ականանետային կրակից խոցվելու հետևանքով։ Սիխարուլիձեն մինչև 2015 թվականը ծառայել է Վրաստանի զինված ուժերում (մայոր), այնուհետև մեկնել է Ուկրաինա։

Նշենք, որ 2014-2016թթ. ընթացքում հայտնի է Ուկրաինայում զոհված ամենաքիչը 7 վրաստանցի զինծառայողի անուն, սակայն վրացական լրատվամիջոցները նշում են միայն 6-ի մասին, քանի որ զոհվածներից Շալվա Բուխաիձեն կռվել է Ռուսաստանի կամավորականների շարքերում։

Մյուս զոհվածներն են՝ Գեորգի Ջանելիձեն, Ալեքսանդր Գրիգոլաշվիլի, Թամազ Սուխիաշվիլի, Կոնստանտին Լաշխիյա (խեղդել է Ազովի ծովում), Գեորգի Բարատելի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *