Մայիսի 7-ին Ղազախստանի զինված ուժերի կազմավորման 25 ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ի թիվս այլ զինտեխնիկայի՝ ներկայացվել են նաև նոր անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին մայիսի 10-ին հայտնում է ամերիկյան Janes լրատվակայքը։
Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել են ռուսաստանյան արտադրության հետախուզական «Օրլան-10» ԱԹՍ-ներ։ Ձեռք բերված ԱԹՍ-ների քանակը հայտնի չէ, ցուցահանդեսում ներկայացվել է դրանցից երկուսը։
«Օրլան-10» ԱԹՍ-ների զանգվածը 18կգ է, առավելագույն արագությունը՝ 150 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 5 կմ, թռիչքի տևողությունը՝ 14 ժամ։
Զորահանդեսին ներկայցվել են նաև իսրայելական Elbit Systems ընկերության արտադրության Skylark-I ԱԹՍ-ներ։ Հրապարակման համաձայն՝ Ղազախստանի բանակը սպառազինված է ԱԹՍ-ների Skylark I-LEX մոդիֆիկացիայով։
Skylark I-LEX ԱԹՍ-ների թռիչքի բարձրությունը 4,5 կմ է, թռիչքի տևողությունը՝ 3 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 40կմ։
Ցուցադրվել են նաև չինական AVIC ընկերության արտադրության «Վինգ Լունգ» հարվածային-հետախուզական 2 ԱԹՍ։ ԱԹՍ-ները Ղազախստանին են մատակարարվել 2016-ին։
«Վինգ Լունգ» ԱԹՍ-ների առավելագույն արագությունը 280 կմ/ժ է, թռիչքի բարձրությունը՝ 5 կմ, թռիչքի տևողությունը՝ 14 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 5կմ։