Ադրբեջանի առաջապահ դիրքերում փոխհրաձգություն է եղել. ՊԲ

Մայիսի 5-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի՝ Աշաղի Աբդուրահմանլի (Հադրութի ուղղություն) բնակավայրի մոտ տեղակայված մարտական հենակետերից մեկում զինծառայողների միջև փոխհրաձգություն է եղել, այնուհետև՝ նռնակի պայթյուն, ինչն արձանագրվել են ՊԲ առաջապահ ստորաբաժանումները: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ հաղորդագրության մեջ նշվում է. «Չի բացառվում նաև, որ ադրբեջանական էլիտան, իր երևակայությանը բնորոշ շեշտադրումներով, ամենայն հավանականությամբ կփորձի կատարվածի արդյունքում տեղ գտած կորուստները վերագրել հայկական կողմին»:

Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ադրբեջանական կողմն իբր բացահայտել է, որ հայկական ուժերը սադրիչ գործողություններ են նախապատրաստում, և կասեցրել է այդ գործողությունները:

Ադրբեջանական կողմը կորուստների մասին առայժմ չի հայտնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *