Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված և Ռուսաստանի ԶՈւ 102-րդ դազմաբազային կազմում ընդգրկված ՄիԳ-29 կործանիչները և Մի-8ՄՏ, Մի-24Պ ուղղաթիռները մարտական կրակով ցուցադրական վարժանքներ են անցկացրել: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Վարժանքների ընթացքում պայմանական ռազմաբազայի ստորաբաժանումներ «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի ստորաբաժանումները: Թռիչքների ընթացքում օդաչուները մշակել են պայմանական հակառակորդի ավիացիայի, կառավարման կետերի, ռադիոտեղորոշիչ կայանների և զենիթահրթիռային համալիրների հայտնաբերման և պայմանական ոչնչացման առաջադրանքներ:
Մարտական առաջադրանքները կատարվել են զույգերով և առանձին՝ բարձրլեռնային գոտիներում: Բացի այդ, օդաչուները մշակել են 200-ից 300 մ. բարձրության վրա պայմանական հակառակորդի ինքնաթիռները «որսալու» և օդային մարտի առաջադրանքներ: