Ապրիլին Ղազախստանը եվրոպական Airbus Defence and Space ընկերությունից պատվիրել է ևս երկու միավոր Ս-295 ռազմական բեռնատար ինքնաթիռ: Մինչ օրս Ղազախստանն արդեն գնել է 6 միավոր նման բեռնատար ինքնաթիռ: Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:
Նշված երկու ինքնաթիռները ձեռք բերելուց հետո կողմերը Ղազախստանը կստանա 2012 թ. կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված բոլոր 8 Ս-295 ինքնաթիռները:
Ղազախստանը եվրոպական արտադրության ինքնաթիռներով նախատեսում է փոխարինել զինված ուժերում շահագործվող խորհրդային արտադրության Ան-12Բ բեռնատար ինքնաթիռները: Նույն թվականին 4 նմանատիպ ինքնաթիռ պատվիրել էր նաև Ուզբեկստանը:
Եվրոպական ինքնաթիռները տեղակայվել են Ղազախստանի ԶՈւ ռամաօդային ուժերի՝ Ալմա Աթայի մոտ տեղակայված «Բորալդայ» ռազմաբազայում՝ Ղրղզստանի և Չինաստանի հետ սահմաններին մոտ՝ 2018-րդ էսկադրիլիայի կազմում:
Մինչև եվրոպական կոնցեռնի հետ համաձայնագրի ստորագրումը՝ Ղազախստանի զինուժը օգտագործում էր խորհրդային, այնուհետև՝ ուկրաինական և ռուսաստանյան արտադրության «ան» դասի բեռնատար ինքնաթիռներ:
Ավելացնենք, որ ավելի վաղ Airbus կոնցերնը և Kazakhstan Engineering ընկերությունը Ղազախստանի տարածքում Ս-295 բեռնատար ինքնաթիռների սպասարկման համաձայնագիր ունեն։ Ղազախստանը եվրոպական բեռնատար ինքնաթիռներն օգտագործում է բեռների, զորքի տեղափոխման նպատակով։