Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումների՝ ձմեռային ուսումնական փուլի ստուգարքների շրջանակներում անցակացվող վարժանքներին ներգրավված է 100 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Բուկ-Մ1-2», Ս-300Վ զենիթահրթիռային համակարգեր, Միգ-29 կործանիչներ, Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Վարժանքների ընթացքում խաղարկվել են ռազմական օբյեկտների պաշտպանության, հակառակորդի պայմանական թիրախ-ինքնաթիռները «որսալու» մարտավարական դրվագներ:
«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում զինծառայողները կմշակեն օդային պայմանական թիրախները որսալու ընթացքում զենիթահրթիռային ստորաբաժանումների համատեղ գործողությունների հերթականությունը:
Զորավարժությանը մասնակցում է շուրջ 500 զինծառայող: Հրետանավորները էլեկտրոնային արձակումներ կիրականացնեն ստորաբաժանումների ավիացիայից:
Հիշեցնենք, որ օրերս Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 2000 զինծառայողի ներգրավմամբ մեկնարկել են ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումներ: Ներգրավված է շուրջ 500 միավոր սպառազինություն և զինտեխնիկա: