2017 թվականի հունիսին Ռուսաստանը, Բելառուսը և Սերբիան Բելառուսում կանցկացնեն «Սլավոնական եղբայրություն-2017» զորավարժություն: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությունը անցկացվելու է Բելառուսի Բրեստի առանձին դեսանտագրոհային բրիգադի զորավարժարանում և Մուխավեց գետի հատվածամասերից մեկում:

Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն-2016» զորավարժության մասնակից զինծառայողներ
Զորավարժությանը մասնակցելու համար երկրների զորամիավորումների ժամանումը նախատեսվում է հունիսի 5-ից:
Ռուսաստանի, Սերբիայի և Բելառուսի մասնագետներն արդեն համաձայնեցրել են զորավարժության թեման և նպատակները, ինչպես նաև հաստատվել են զորավարժության ժամկետների և տևողության վերաբերյալ նախկինում եղած պայմանավորվածությունները:
Հստակեցվել են նաև զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների գործողությունների վայրերը:
Նախորդ՝ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվել էր 2016թ. նոյեմբերին 2-15-ը: (1,2)
Զորավարժությունը առաջին անգամ անցկացվել է 2015-ին: