ՀՀ ԶՈւ ղեկավարությունն այցելել է ՀՀ ՊՆ 1-ին կորպուսի զորամասեր

Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ ԶՈւ ղեկավարությունը շրջայց է կատարել ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի զորամասերում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում դիտարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման, շահագործման ու պահպանության հետ հետ կապված հարցերը, զինծառայողների զորանոցային և սոցիալ-կենցաղային պայմանները:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը զորամասեր

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այցը զորամասեր

Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ գշխավոր շտաբի պետն ունկնդրել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի զեկույցը: Լուծում պահանջող մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացվել են անհրաժեշտ պարզաբանումներ և առաջարկություններ:

Շրջայցի ընթացքում բանակային կորպուսի և զորամասերի հրամանատարության հետ քննարկվել են մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման խնդիրների հետ կապված հարցեր: Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ տրվել են հանձնարարականներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *