Ապրիլի 12-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ապրիլի 11-ին երկրի հարավարևելյան Դիրաբեքիր նահանգում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական հարձակում է: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Reuters գործակալության տվյալներով՝ հարձակման համար պատասխանատվությունը վերցրել են քրդական ուժերը
Ապրիլի 11-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Բաղլար գավառում` անվտանգության ծառայության կից շենքերից մեկում, պայթյուն է եղել: Թուրքական կողմը նախ հայտնել է, որ պայթյունի պատճառը տեխնիկական խնդիրն է եղել, այժմ ՆԳՆ պնդում է, որ պայթյունը ահաբեկչության հետևանքով է եղել:
Պայթյունի հետևանքով սպանվել է 3 մարդ, որից մեկը աստիկանության աշխատակից, վիրավորվել է ևս 11-12 մարդ:
Դիարբեքիրի նահանգապետարանը հայտնել է, որ շենքի տակ գտնվող թունել պայթուցիկ նյութեր են տեղադրված եղել, որի միջոցով էլ իրականացվել է պայթյունը, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով պայմանավորված հնարավոր է միջադեպերի աճ Թուրքիայում:
Բացի այդ, երկրի իշխանությունները ցանկացած տեսակի խռովություն թույլ չտալու համար հանրաքվեի օրը մոբիլիզացվնելոի են Թուրքիայի ուժային կառույցների մոտ 380.000 ծառայողի:
Միևնույն ժամանակ Թուրքիայի ժանդարմերիան և ուժային մյուս կառույցները երկրի արևելքում և հարավ-արևելքում շարունակում են գործողությունները «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: