Category Archives: Լուրեր

Թուրքիայի զինուժը զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիայի զինուժը զրահափոխադրիչներ և այլ զինվորական մեքենաներ է ուղարկել անմիջապես Սիրիայի սահման: Փետրվար 27, 2017 14:17 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Թուրքիայի զինված ուժերը երկրի տարբեր նահանգներից ռազմական մեքենաներ են տեղափոխել երկրի հարավային Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի սահմանակից Էլբեյլի գավառ: Continue reading

Սիրիայում բախումներ են եղել Սիրիայի կառավարական բանակի և Թուրքիայի զինուժին աջակցող զինյալների միջև

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Ալ-Բաբ քաղաքից հարավ Փետրվար 27, 2017 13:43 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքից հարավ-արևելք գտնվող Թադեֆ բնակավայրի մոտ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի կառավարական ուժերի և Թուրքիայի զինուժին աջակցող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների միջև: Continue reading

Ադրբեջանցիների դիերը միջդիրքային գոտուց չեն հանվել ադրբեջանական կողմի մեղքով. ՊԲ

Ադրբեջանցի սպանված զինծառայողների՝ միջդիրքային գոտում մնացած դիակները (25.02.2017) Փետրվար 27, 2017 12:48 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, պետք է տեղի ունենար չեզոք գոտում հայտնված ադրբեջանական դիակների դուրս բերման գործընթացը: Continue reading

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան կարող է ստանալ ՄիԳ-35 կործանիչներ. Սպուտնիկ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության Փետրվար 27, 2017 12:36 | RAZM.INFO - Ռուսաստանում արտադրվող ՄիԳ-35 կործանիչները կարող են փոխարինել Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներին: Այս մասին ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվակայքին հայտնել է ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է 5 զինծառայողի կորուստ

Փետրվար 27, 2017 11:04 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է փետրվարի 25-ին Արցախի դիրքերի գրոհած, սպանված և միջդիրքային գոտում մնացած իր զինծառայողների անունները, որոնք 5-ն են. Continue reading

Պարզվել է փետրվարի 25-ին սպանված ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի ինքնություն

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու (Həşimli Tural Əbdül oğlu) Փետրվար 26, 2017 21:14 | RAZM.INFO - Փետրվարի 26-ին ադրբեջանական սոցցանցերում կատարված գրառումներից պարզվել է, որ նախօրեին սպանված Ադրբեջանի բանակի զինծառայողներից մեկը սպա Հաշիմլի Թուրալ Աբդուլ օղլուն (Həşimli Tural Əbdül oğlu) էր, ամենայն հավանականությամբ, առնվազն ավագ լեյտենանտ։ Դատելով առկա տեղեկություններից՝ հետախուզական ստորաբաժանման հրամանատար էր։ Continue reading

Պարզվել է Ադրբեջանի կորուստներից մեկի ինքնությունը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող, մայոր Ագշին Աբդուլլաև (Aqşin Abdullayev). Նկարը՝ լեյտենանտ ժամանակի Փետրվար 26, 2017 19:03 | RAZM.INFO - Ադրբեջանական սոցցանցերում հայտնվել է փետրվարի 25-ի մարտերի արդյունքում սպանված ադրբեջանցի զինծառայողներից մեկի ինքնությունը: Սպանվածը ադրբեջանական զինուժի մայոր, բրիգադի հետախուզության պետ Ագշին Աբդուլլաևն է՝ Շաքիի շրջանի Քիշ գյուղից: Տեղեկություն կա հնարավոր սպանվածներից ևս մեկի ինքնության մասին: Continue reading

Ադրբեջանական սոցցանցային արձագանքը մարտական գործողություններին

«Խմբի բոլոր անդամներին խնդրում եմ Մեյդան ԹՎ-ի էջում մի ադրբեջանցի գրել է, որ իբր 16 կորուստ ունենք, որից 5-ը՝ սպա։ Այդ մեկնաբանության համար բողոքեք, հայերը սքրինշոթ կանեն ու կտարածեն իրենց կայքերում» Փետրվար 25, 2017 14:08 | RAZM.INFO - Փետրվարի 25-ի ժամը 13։30-ի դրությամբ ադրբեջանական սոցցանցերում դեռևս շարունակում են գրել սահմանում լարվածության մասին։ Այդ երկրի ՊՆ-ն իր վերահսկողության գոտում գտնվող խմբերի միջոցով զգուշացնում է, որ «ավելորդ» տեղեկություններ չտարածեն, բայց մեկնաբանություններ կան, որ իրենք միայն միջդիրքային գոտում առնվազն 7-16 դիակ են թողել, այդ թվում՝ սպաներ։ Կան տեղեկություններ, որ կորուստները անհամեմատ ավելի շատ են։ Continue reading

F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը Փետրվար 25, 2017 12:41 | RAZM.INFO - Ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչ-ռմբակոծիչների պատրաստման ժամկետների ուշացումը և ինքնաթիռների բարձր արժեքը, ինչպես նաև Քուվեյթի հետ 10,1 մլրդ դոլար արժողությամբ վաճառքի պայմանագիրը նոր հնարավորություններ են բացել ամերիկյան մեկ այլ՝ Boeing ընկերության F/A-18 կործանիչ-ռմբակոծիչների ծրագրի շարունակման համար: Continue reading

Ադրբեջանի ՊՆ-ն ընդունում է, որ կորուստներ ունի

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Փետրվար 25, 2017 11:18 | RAZM.INFO - Փետրվարի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ևս տեղեկություններ է տրամադրել  Արցախի սահմանին մարտերի վերաբերյալ՝ հաստատելով, որ իրենք կորուստներ ունեն։ Առայժմ քանակ չի նշվում։ Continue reading