Թուրքիան հարվածային ուղղաթիռների կարիք ունի (վիդեո)

Թուրքիան ԱՄՆ-ից կստանա 3 հատ օգտագործված «AH-1W Սուպեր Կոբրա» հարվածային ուղղաթիռ` քրդերի դեմ մարտական գործողություններում կորցրածների փոխարեն։  Այս հարցով Թուրքիան ԱՄՆ-ին դիմել էր դեռ 2009 թվականի սկզբին, և, ըստ ամենայնի, բանակցություններն ավարտի մոտ են։ Ուղղաթիռները Թուրքիային են փոխանցվելու ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի կազմից, որը դրանց դիմաց կստանա ավելի արդիական «AH-1Z Վայփեր» ուղղաթիռներ։ Ըստ համացանցում հայտնված որոշ չճշտված տեղեկությունների գործարքը գնահատվում է մոտ 110 մլն դոլար, որը բացի 3 ուղղաթիռներից ներառում է նաև պահեստամասերի և Թուրքիայի ունեցած մյուս «Կոբրաների» վերանորոգման արժեքը։ Նախորդ երկու տասնամյակում Թուրքիան գնել էր 37 «AH-1P Կոբրա»/«AH-1W Կոբրա» ուղղաթիռներ։

Հարվածային ուղղաթիռների պակասը Թուրքիան փորձում է լրացնել նաև իտալական «A-129 Մանգուստ» ուղղաթիռներով։ «A-129»-ը հաղթող էր ճանաչվել թուրքական մրցույթում, և նախատեսվում է 2013 թվականին սկսել այդ ուղղաթիռների արտոնագրային արտադրությունը Թուրքիայում «T-129» անվանումով։ Սկզբում նախատեսվում էր, որ արտադրվելու է 51 ուղղաթիռ, բայց հետագայում Թուրքիան պայմանագիրը համալրեց նաև 9 օգտագործված «A-129»-երով, որոնք կմատակարարվեն 2012 թվականին։

Տեսագրությունում, ենթադրաբար, քրդերի կողմից թուրքական «Կոբրա»-ներից մեկի ոչնչացումն է։

4 responses to “Թուրքիան հարվածային ուղղաթիռների կարիք ունի (վիդեո)

  1. Pingback: Կորեոլան

  2. Pingback: Թուրքիայի Օդուժը կհամալրվի AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածայի ուղղաթիռներով | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիան ջանքեր է գործադրում ուղղաթիռների պակասը լրացնելու համար | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիան հետախուզական հինգ ինքնաթիռ կվարձակալի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *