Թուրքիայի Օդային ուժերն ԱՄՆ-ից կստանան AH-1W «Սուպեր Կոբրա» հարվածային ուղղաթիռներ: Թուրքիան տևական ժամանակ բանակցում էր ԱՄՆ-ի հետ` նման ուղղաթիռների ձեռք բերման համար, որոնք պետք է ուղղվեն Քրդական աշխատավորական կուսակցության դեմ: Հայտնում է թուրքական «Today’s Zaman»-ը:
Թուրքիայի AH-1W ուղղաթիռների թիվը ռազմական գործողությունների արդյունքում 12-ից կրճատվել է 6-ի: Իսկ ԱՄՆ-ն բազմիցս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էր կատարել Թուրքիայի խնդրանքը:
2011թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ ՊՆ` Պաշտպանական համագործակցության և անվտանգության հարցերով գործակալությունը տեղեկացրել էր ԱՄՆ Կոնգրեսին` Թուրքիային 3 հատ հարվածային AH-1W «Սուպեր Կոբրա», T700-GE-401-ի 7 շարժիչ, ինչպես նաև կապի սարքավորումներ տրամադրելու մտադրության մասին, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 111 մլն դոլար:
ԱՄն օրենսդրության համաձայն, այլ երկրներին զենք վաճառելու համար ԱՄՆ ղեկավարությունը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը: Եթե գնորդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է, ապա Կոնգրեսը նման առաջարկի մասին իմանալուց հետո 15 օրվա ընթացքում կարող է մերժել զինտեխնիակյի վաճառքը, այլապես ավտոմատ կերպով գործարքը թույլատրելի կհամարվի: Այս դեպքում հենց այդպես էլ եղել է. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Կոնգրեսը չի հայտարարել առաջարկը մերժելու մասին:
Արդեն իսկ այս ամիս` մարտին, Թուրքիայի Օդուժը կհամալրվի հարվածային ուղղաթիռներով, որոնք կհատկացվեն ԱՄն Ծովային հետևակի զինանոցից:
Razm.info-ն ավելի վաղ անդրադարձել էր Թուրքիայի Օդուժի համալրման մտադրությանը:
Pingback: Թուրքիան ջանքեր է գործադրում ուղղաթիռների պակասը լրացնելու համար | Ռազմ.info
Pingback: Թուրքիան հետախուզական հինգ ինքնաթիռ կվարձակալի | Ռազմ.info