Ռուսաստանի օդուժը և ՀՕՊ զորքերը զորավարժություն են անցկացնում

Ռուսաստանի օդուժի 4-րդ բանակի ավիացիան և ԶՈւ հարավային ռազմական շրջանի ՀՕՊ ստորաբաժանումները առաջին անգամ մարտական կրակով մասշտաբային զորավարժություն են անցկացնելու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Վարժանքները, որոնց մասնակցելու են ավիացիայի կործանիչների, ռմբակոծիչների ստորաբաժանումները, անցկացվելու են անծանոթ զորավարժարաններում և Ռուսաստանի տարբեր շրջաններում:

Սու-27ՍՄ3 և ՍՈւ-30ՍՄ կործանիչների ուղեկցությամբ՝ Սու-34 ռմբակոծիչները թռիչքներ են իրականացնելու մինչև 6000 կմ բարձրության վրա:

Ավիացիայի ռմբակոծիչների և կործանիչների մարտական կրակով վարժանքները դառնալու են ՌԴ օդուժի և ՀՕՊ ստորաբաժանումների՝ մարտի 4-ին մեկնարկած մարտավարական զորավարժության հերթական փուլերից մեկը: Երկար թռիչքների ժամանակ կործանիչները և ռմբակոծիչները վերալիցքավորելու համար օգտագործվելու են լիցքավորող ինքնաթիեռներ:

Զորավարժության ամփոփիչ փուլը անցկացվելու է Բուրյաթիայի «Թելեմբա» զորավարժարանում՝ ավելի քան 15 մարտավարական դրվագով: Մարտավարական դրվագներին ներգրավված են լինելու շուրջ 250 միավոր սպառազինություն և զինտեխնիկա, ինչպես նաև շուրջ 500 զինծառայող:

Վարժանքներին ներգրավված են Ս-300ՊՄ զենիթահրթիռային համալիրներ և «Պանցիր-Ս» զենիթահրթիռային հրանոթային համալիրներ, ռադիոէլեկտրոնային կայաններ, կապի միջոցներ, ռադիէլեկտրոնային պայքարի և ինժերական զորքեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *