Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերը ստացել են 17 միավոր նոր պարեկանավ

Թուրքիայի ներքին գործերի նախարարության առափնյա անվտանգության հրամանատարությունը ստացել է 17 միավոր 25 տոննա ջրատարողությամբ նավ: Պարեկանավերն օգտագործվելու են նեղուցների և տարածքային ջրերի (կղզիներին, ցամաքային տարածքներին հարող ջրային գոտիներ) անվտանգության ապահովման նպատակով:  Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Թուրքիայի առափնյա անվտանգության հրամանատարությանը 17 միավոր տվյալ տեսակի նավեր մատակարարելու մրցույթը այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը  (ՊԱԳՎ) հայտարարել էր դեռևս 2010 թ. նոյեմբերին:

ՊԱԳՎ հաղորդագրությունում նշվում էր, որ նավերը նախատեսված են խաղաղ ժամանակ Թուրքիայի ոչ միայն տարածքային ջրերի, այլև՝ հատուկ տնտեսական գոտիների պաշտպանության համար:

Բացի այդ, նավերն օգտագործվելու են ցանկացած տեսակի մաքսանենգության, ծովով անօրինական սահմանահատումների, արգելված ձկնորսության, ծովի աղտոտման դեմ պայքարելու համար:

Նշենք, որ մասնավորապես Էգեյան ծովի տարածքով մասնավորապես Մերձավոր Արևելքից եկած բազմաթիվ փախստականներ անցնում են Հունաստան, իսկ այնուհետև՝ եվրոպական երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *