Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են ամփոփիչ ստուգումներ

Մարտի 29-ից Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի զորամիավորումներում և զորամասերում անցկացվում են 2017-ի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զինծառայողները 2016թ. ամփոփիչ ստուգումների ժամանակ

Ամփոփիչ ստուգումները անցկացվում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի գլխավորությամբ: Ստուգումները անցկացվելու են երկու փուլով: Հարավային ռազմական շրջանի զորամիավորումները և զորամասերը մարտական պատրաստության գնահատականը կստանան տարբեր մակարդակների մարտավարական վարժանքների արդյունքում, որոնք անցկացվելու է ապրիլի վերջին:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ամփոփիչ ստուգումների կատարման համար ստեղծվել է 13 աշխատանքային խումբ, որոնք էլ գնահատելու են զորամիավորումների, զորամասերի մարտական պատրաստության աստիճանը, օպերատիվ պատրաստվածության և մարտական հերթապահության, սպառազինության և զինտեխնիկայի վիճակը, ինչպես նաև անձնակազմի բարոյահոգեբանական կարգավիճակը:

ՌԴ հարավային շրջանի ավելի քանի 30 զորավարժարաններում և ուսումնական կենտրոններում, ինչպես նաև Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում, անցկացվելու են ստուգողական պարապմունքներ: Ռազմական շրջանի զորամիավորումների և զորամասերի զինծառայողները ուսումնական կրակային վարժանքներ են կատարելու, տեխնիական, մարտավարական, հատուկ նշանակության, ֆիզիկական պատրաստության նորմատիվներ են հանձնելու:

Հաղորդագրությունում նշվում է, որ ամփոփիչ քննությունները առաջինը հանձնելու են Հայաստանում, Հյուսիսային Օսիայում տեղակայված ռազմաբազաների, Չեչնիայի, Կարաչայ-Չերքեզիայի, Ստավրոպոլի երկրամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների, ինչպես նաև Սև Ծովյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումների զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *