Թուրքիայի ներքին գործերի նախարարության առափնյա անվտանգության հրամանատարությունը ստացել է 17 միավոր 25 տոննա ջրատարողությամբ նավ: Պարեկանավերն օգտագործվելու են նեղուցների և տարածքային ջրերի (կղզիներին, ցամաքային տարածքներին հարող ջրային գոտիներ) անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Boğazlar ve karasularımızın güvenliğini sağlayan 17 adet '25 tonluk sahil güvenlik botu' Sahil Güvenlik Komutanlığımıza teslim edildi. pic.twitter.com/d3yV20Ls4Q
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 29, 2017
Թուրքիայի առափնյա անվտանգության հրամանատարությանը 17 միավոր տվյալ տեսակի նավեր մատակարարելու մրցույթը այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) հայտարարել էր դեռևս 2010 թ. նոյեմբերին:
ՊԱԳՎ հաղորդագրությունում նշվում էր, որ նավերը նախատեսված են խաղաղ ժամանակ Թուրքիայի ոչ միայն տարածքային ջրերի, այլև՝ հատուկ տնտեսական գոտիների պաշտպանության համար:
Բացի այդ, նավերն օգտագործվելու են ցանկացած տեսակի մաքսանենգության, ծովով անօրինական սահմանահատումների, արգելված ձկնորսության, ծովի աղտոտման դեմ պայքարելու համար:
Նշենք, որ մասնավորապես Էգեյան ծովի տարածքով մասնավորապես Մերձավոր Արևելքից եկած բազմաթիվ փախստականներ անցնում են Հունաստան, իսկ այնուհետև՝ եվրոպական երկրներ: