Հայկական զինուժի զորամասերը կունենան մշտական տաք ջուր. Վիգեն Սարգսյան

Մեկ շաբաթ առաջ սկսվել է ողջ ԶՈւ համակարգի էներգետիկ աուդիտի լուրջ ծրագիր: Աուդիտն ուղղված է էներգետիկայի ոլորտում հսկայական ռեսուրսներ խնայելուն և բոլոր զորամասերը մշտական տաք ջրով ապահովելուն: Այս մասին հայտնում է Sputnik Armenia լրատվակայքը՝ մեջբերելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան

Նախարարն հայտնել է, որ խնդիր կա խնայելու հսկայական ռեսուրսներ էներգետիկայի այն ոլորտներում, որտեղ այսօր ժամանակակից լուծումները թույլ են տալիս: Բացի դրանից, որտեղ հնարավոր է, պետք է օգտագործել վերականգնվող էներգետիկայի պաշարները, այդ թվում՝ արևային էներգիայի: Այս ամենը պետք է թույլ տա զորամասերը ապահովել մշտական հոսող տաք ջրով:

Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ զորանոցները համապատասխանեցվում էին ժամանակակից չափանիշներին: Յուրաքանչյուր վաշտի կամ մարտկոցի համար նախատեսվում էր ցնցուղարան ստեղծել:

Նա նաև հայտնել էր, որ նոր զորանոցների նախագծման ժամանակ պարտադիր պահանջվում է տաք ջուր ապահովել կենտրոնացված եղանակով՝ կաթսայատներից: Սակայն հաշվի առնելով այն, որ կաթսայատների շուրջօրյա շահագործման ընթացքում կլինի վառելիքաէներգետիկ պաշարների անհիմն ծախս, որոշ տեղերում անցում է կատարվում լոկալ ջրատաքացուցիչների օգտագործմանը:

Ըստ նրա՝ լայն թափ է ստացել արևային էներգիա ստանալու նախագծերի մշակումը: Սկսածը ավարտին հասցվելու դեպքում կտնտեսվի տարեկան 300 միլիոն դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *