Չինաստանն ԱԹՍ-ների արտադրություն կսկսի Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում երկու երկրները ներկայացնող ընկերությունները պայմանավորվել են, որ Չինաստանն անօդաչու թռչող սարքերի հավաքման ենթակառուցվածքներ է ստեղծելու Սաուդյան Արաբիայի տարածքում: Այս մասին հայտնում է ամերիկյան Defense News մասնագիցած կայքը:

Իրաքի զինված ուժերի չինական արտադրության CH-4B հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք

Իրաքի զինված ուժերի չինական արտադրության CH-4B հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք

Պայմանավորվածությունը կնքվել է չինական China Aerospace Science and Technology Corporation ընկերության հետ, որն արտադրում է CH-4 հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Ըստ այդմ՝ արաբական տարածքում չինական նման ենթակառուցվածքի ստեղծումը կարող է ոչ միայն ԱԹՍ-ների արտադրության, այլև հարևան երկրների զինված ուժերի նմանատիպ սարքերի սպասարկման կենտրոնի գործառույթներ կատարել: Ընդ որում՝ այս սարքերից կան նաև Իրաքի և Եգիպտոսի զինված ուժերում:

Սրանցի բացի, նույն այցի ընթացքում Սաուդյան Արաբիան Չինաստանից  300 միավոր «Պտերոդակտիլ-2» (Wing Loong II)  հեռահար հետախուզական-հարվածային ԱԹՍ է պատվիրել, իսկ գործարքը գնահատվում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը աննախադեպ է պատմության մեջ:

Ավելացնենք, որ չինական CH-4 անօդաչու ունի երկու տարբերակ՝ հետախուզական CH-4A և հետախուզական-հարվածային CH-4B տարբերակներ: Սարքի հեռահարությունը 3500-5000 կմ է: Հարվածային տարբերակը կարող է կրել «օդ-մակերևույթ» հրթիռներ և դրանք արձակել մեծ բարձրությունից՝ սարքի համար մեծ տեսադաշտ ապահովելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *