Արցախում անցկացվել է ՊԲ գնդային մարտավարական զորավարժություն

Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն, որի եզրափակիչ` մարտական հրաձգության փուլին այսօր՝ մարտի 25-ին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

Նախագահ Սարգսյանին ուղեկցել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՊՆ-ԶՈւ բարձրաստիճան հրամկազմը։

ՊԲ գնդային զորավարժության ընթացքը

ՊԲ գնդային զորավարժության ընթացքը

ՊԲ գնդային զորավարժության մասնակիցների հանդիսավոր երթը

ՊԲ գնդային զորավարժության մասնակիցների հանդիսավոր երթը

Նույն օրը նախագահ Սերժ Սարգսյանը եղել է ՊԲ զորամասերից մեկում, ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը և ունկնդրել զորամասի շարահրապարակում զինծառայողների համար կազմակերպված համերգը:

Համերգային ծրագրի ավարտին Նախագահ Սարգսյանը Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար պետական բարձր պարգևներով՝ «Մարտական ծառայության» մեդալով, պարգևատրել է մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած․

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց: Իր խոսքում Սրեժ Սարգսյանը մասնավորապես նշել է․

«… Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։

Պարգևատրման արարողություն զորավարժությունից հետո

Պարգևատրման արարողություն զորավարժությունից հետո

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *