«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ազատագրման գործողությունները կարող են սկսվել առաջիկա օրերին: Այս մասին CNnews հեռուստաալիքին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանը: Փոխանցում է ֆրանսիական «Ֆիգարո» թերթը:
Նախարարը մասնավորապես ասել է.
«Մենք այսօր կարող ենք ասել, որ Ռաքքան շրջափակված է, և Ռաքքայի համար մարտերը կսկսվեն մոտակա օրերին: Մարտերը կլինեն բավականին դժվար, բայց շատ կարևոր»:
Ներկայում քրդերից, արաբներից, ինչպես նաև մասամբ տեղի քրիստոնյաներից կազմված ուժերը Ռաքքան գրեթե շրջափակել են արևմտյան, արևելյան և հյուսիսային կողմերից, կտրել դեպի Դեր Զոր տանող ճանապարհներից մեկը:
Gif map: US and SDF airborne operation West to Tabqa, Raqqa https://t.co/JItIChXheO pic.twitter.com/hkI7P7YF9C
— Liveuamap MiddleEast (@lummideast) March 22, 2017
Մարտի 22-ին էլ «Սիրիայի դեմոկրատական ուժերը» կարողացել են անցնել Տաբկայի ջրամբարից դեպի հարավ և ԻՊ-ից գրավել Ռաքքայից արևմուտք ընկած առանձնահատուկ ռազմավարական նշանակության տարածքներ: