Ռուսաստանի ԱԹՍ-ները կսովորեն ինքնուրույն հայտնաբերել թիրախներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ստեղծել է համակարգչային հատուկ ծրագիր, որն անօդաչու թռչող սարքերին «սովորեցնելու է» հայտնաբերել հակառակորդի թիրախները, ինչպես նաև ստուգելու է հայտնաբերման ու ճանաչման արդյունավետությունը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականի կայքը:

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Ռուսաստանյան արտադրության «Տախիոն» հետախուզական ԱԹՍ

Անօդաչուները ավտոմատ հայտնաբերելու և ճանաչելու են հակառակորդի թիրախները, կատարելու են հաշվարկներ, թիրախների մասին տեղեկությունները (դիրքը, տեսակը) հայտնելու են ավտոմատացված կառավարման կենտրոնին, որն էլ իր հերթին ընտրելու է զինատեսակը, որով առավել արդյունավետ է խոցել տվյալ թիրախը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Ռուսաստանի ՊՆ-ն այս ծրագիրը ստեղծել է նախորդ տարվա վերջին և պատենտավորել է այս տարվա մարտ ամսին:

Այս ոլորտի մշակումներ ներկայում կատարվում են նաև Հայաստանում: 2016-ի հոկտեմբերին անցկացված ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ ArmBGC Innovation ընկերությունը  ներկայացրել է պտուտակավոր փոքր ԱԹՍ, որի վրա հավաքված է հրետանու կրակի կառավարման համակարգ՝ հեռաչափ, տեսախցիկ և այլ սարքավորումներ։

Անօդաչուն օդից նկարում ու միանգամից չափում է հակառակորդի թիրախների հեռավորությունը և հաշվում թիրախի GPS կոորդինատները, որոնք էլ փոխանցում է հրետանավորներին՝ թիրախը խոցելու համար։ Այս սարքը նույնպես փորձարկումների փուլում է։

Հեռանկարում ընկերությունը նախատեսում է անօդաչուն զարգացնել այն ուղղությամբ, որ այն յուրաքանչյուր հրետանային համակարգի համար միանգամից նաև չափումներ անի և հրետանավորին «հուշի» թնդանոթի կարգավորումները: Այդ հաշվարկները ծրագրային լուծում են, հիմա գրվում է այդ ծրագիրը:

Թշնամու թիրախները հայտնաբերող և դրանց կոորդինատները հրետանուն փոխանցող անօդաչու թռչող սարքը

Թշնամու թիրախները հայտնաբերող և դրանց կոորդինատները հրետանուն փոխանցող անօդաչու թռչող սարքը

img_5091

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *