Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատարը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման

Այսօր՝ մարտի 17-ին, Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, փոխադմիրալ  Շահին Սուլթանովը դատապարտվել է պայմանական 8 տարի 6 ամսվա ազատազրկման՝ փորձնական շրջանի 3 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Զինվորականը պաշտոնից ազատվել էր նոր նախարարի նշանակումից հետո սկսված իշխանության և ազդեցության գոտիների վերաբաշխման հետևանքով: 2013 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևը հեռացվեց պաշտոնից և նոր նախարար նշանակվեց Զաքիր Հասանովը:

Նշանակումից հետո Հասանովը սկսեց ԶՈւ-ից ազատվել Սաֆար Աբիևին մտերիմ զինվորականներից (այդ թվում նաև Շահին Սուլթանովից) և հնարավորինս տարածել ու ամրապնդել սեփական ազդեցությունը ռազմականացված կառույցներում։

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով

Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատար Շահին Սուլթանով

2014-ի հունվարի սկզբից Ադրբեջանի ՌԾՈւ համակարգում մեկնարկեցին ռազմական դատախազության և ֆինանսների նախարարության համատեղ տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում ձերբակալվեցին առնվազն 6 բարձրաստիճան սպաներ։ Բացի այդ, ՌԾՈւ հրամանատարի պաշտոնից հեռացվեց փոխծովակալ Շահին Սուլթանովը, ով նաև 3 ամսով ազատազրկվեց՝ կաշառակերության և պետական փաստաղթերի կեղծման մեղադրանքով։

Սուլթանովին մեղադրանքներ էին առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողական փաստաթղթերի կեղծում) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով, սակայն նա հրաժարվում էր իրեն մեղավոր ճանաչել:

Շահին Սուլթանովի պաշտոնանկությունից հետո նրա պարտականությունները սկսեց կատարել երկրորդ դասի կապիտան (փոխգնդապետ) Շահին Մեմմեդովը:

ՌԾՈւ հրամանատարի պաշտոնի համար սկսեցին պայքարել գնդապետ Հիջրան Ռուսթամզադեն, ով լավ հարաբերություններ ուներ գլխավոր շտաբի պետ Նեջմեդդին Սադիգովի հետ, և Բաքվի Ջամշիդ Նախիջևանսկու անվան ռազմական ուսումնարանի տնօրեն, մայոր Միրզա Ալմասովը: Պայքարի արդյունքում Հիջրան Ռուսթամզադեն նշանակվեց ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար:

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նորանշանակ պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովը

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նորանշանակ պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովը

2017  թվականի հունվարի 25-ին, սակայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով Հիջրան Ռուսթամզադեն աշխատանքից ազատվեց և թոշակի ուղարկվեց, իսկ ՌԾՈւ հրամանատարի նար պաշտոնակատար նշանակվեց առաջին կարգի կապիտան (գնդապետ) Հյումբեթով Զաուր Ջելալ օղլուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *