Ադրբեջանի ռազմածովային ուժերում հերթական ձերբակալություններն են

Բաքվի ռազմական դատարանի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի համակարգում հայտնաբերվել են հերթական օրինախախտումները, որոնց հետևանքով ձերբակալվել է ևս երկու սպա։ 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ՌԾՈւ փոխգնդապետ Քյազիմ Ասքերովի (ՌԾՈւ  բունկերավորման վարչության պետ) և ավագ միչման Քամանդար Փաշաևի (ՌԾՈւ բունկերային ծառայության կայանի պետ) նկատմամբ, ըստ ռազմական դատախազության ներկայացրած տվյալների, սահմանվել է 3 ամիս ժամանակավոր ազատազրկում։ Նրանց մեղադրանքներ են ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 179.3.2 հոդվածի համաձայն, այն է՝ «խոշոր չափերի նյութական յուրացում»։

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի սկզբից Ադրբեջանի ՌԾՈւ համակարգում մեկնարկել են ռազմական դատախազության և ֆինանսների նախարարության համատեղ տեսչական ստուգումներ, որոնց արդյունքում ձերբակալվել են առնվազն 6 բարձրաստիճան սպաներ։ Բացի այդ, ՌԾՈւ հրամանատարի պաշտոնից հեռացվել է փոխծովակալ Շահին Սուլթանովը, նա ևս ազատազրկվել է 3 ամսով, մեղադրվում է կաշառակերության և պետական փաստաղթերի կեղծման հոդվածներով։

Ըստ Ադրբեջանում տարածված տեսակետի՝ սույն ձերբակալությունները հրահրողների շարքում է 2013-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված Զաքիր Հասանովը, որի նպատակն է հեռացնել Սաֆար Աբիևին մտերիմ զինվորականներին և հնարավորինս տարածել ու ամրապնդել սեփական ազդեցությունը ռազմականացված կառույցներում։

Տե´ս նաև։ Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի փաստաբանը ձերբակալության վերաբերյալ մանրամասներ է հայտնել

2 responses to “Ադրբեջանի ռազմածովային ուժերում հերթական ձերբակալություններն են

  1. Pingback: Ադրբեջանի ՌԾՈւ նախկին հրամանատարի կալանքի ժամկետն ավելացրել են | Ռազմ.info

  2. Pingback: Բաքվում մեկնարկել է ռազմածովային ուժերի նախկին պետի դատավարությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *