ՆԱՏՕ-ի աջակցությամբ Հայաստանը կոչնչացնի անպետք զինտեխնիկան

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության արդյունքում ստեղծված «վստահության հիմնադրամի» միջոցներով կոչնչացվի Հայաստանի զինված ուժերից դուրս բերված զինտեխնիկան : Այս մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ 2016թ արդյունքների ամփոփմանը նվիրված զեկույցում (էջ 71):

Ծրագիրը կենտրոնացած է ԶՈւ սպառազինությունից դուրս բերված 140 ռազմական մեքենաների զինաթափման, ապամոնտաժման և ոչնչացման, ինչպես նաև 21 հետևակի մարտական մեքենաների ոչնչացման աշխատանքների վրա:

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց ՆԱՏՕ-ի հետ նման ծրագրի քննարկումը և նշեց, որ ոչնչացվում է զինված ուժերի համար անպիտան տեխնիկան:

Դրանից բացի, հիմնադրամը միջոցներով նաև կրթական ծրագրեր են իրականացվում Հայաստանի բնակչությանը պատերազմից մնացած չպայթած զինամթերքի և ականների վտանգի, ականների հայտնաբերման դեպքում դրանց հետ աշխատանքի մասին տեղեկացնելու համար:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի օգնությամբ սպառազինությունից դուրսբերվող զինտեխնիկայի ոչնչացման ծրագիր անցկացվել է նաև նախկինում: Այդ մասին տեղեկությունները դեռ 3 տարի առաջ հաստատել է ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է ԽՍՀՄ-ից մնացած, հին ու անպետք տեխնիկային:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *